Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Նոր աշխարհակարգի կառուցման հիմքում բացահայտորեն դրվում է բլոկային տրամաբանությունը

Նոր աշխարհակարգի կառուցման հիմքում բացահայտորեն դրվում է բլոկային տրամաբանությունը
12.08.2024 | 16:03

Հեռավոր ձևով այն տպավորությունն է ստեղծվում, որ ռուսական աշխարհաքաղաքական միտքը բլոկային պոտենցիալ է տեսնում Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում։

Նոր աշխարհակարգի կառուցման հիմքում բացահայտորեն դրվում է բլոկային տրամաբանությունը, որն իր էությամբ կարող է ունենալ հիերարխիկ բնույթ։

Ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ի ժամանակներում սոցիալիստական և կապիտալիստական լագերներից բացի կային տարբեր բլոկային կառուցվածքներ, այդպես էլ BRICS-ի ներսում Չինաստանն ու Հնդկաստանը քաղաքական և տնտեսական իմաստներով արդեն լիիրավ բլոկներ են։

Մյուս կողմից էլ, քանի որ մրցունակ լինելու համար բլոկները պետք է բավարարեն հզորության մինիմալ պահանջները, ապա այս հանգամանքը եվրասիական մյուս խոշոր պետությունների առաջ դնում է լրջագույն խնդիր, այն է՝ ռացիոնալ բլոկային կազմի ընտրությունը, հաշվի առնելով դրանից առաջացող պոտենցիալ շահերն ու կորուստները, ինչպես նաև հաճախ շատ ծանր պատմական բեռը։

Քանի որ դեպի արևմուտք և հատկապես դեպի Գերմանիա բլոկային իմաստով Ռուսաստանի ճանապարհները փակ են, ապա ռուսների համար այլ ճանապարհ չկա, բացի Իրանի ու Թուրքիայի և բոլորի արբանյակների հետ միասին մինչև 400-միլիոնանոց մի բլոկ սարքելը։

Հատկապես Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների դինամիկայից, ավելի կոնկրետ, Պուտինի և Էրդողանի հարաբերությունների դինամիկայից կարելի է եզրակացնել, որ բանը հենց գնում է դեպի նման բլոկի կառուցումը։

Պարզապես կողմերից ամեն մեկը աշխատում է հնարավորինս ավելի մեծ պոտենցիալ ու ավելի հարմարավետ նախնական պայմաններ ապահովել իր համար։

Այսինքն, եթե նույնիսկ, ինչպես Չինաստանն է պնդում, ապագա աշխարհակարգը պետք է կառուցվի միայն փոխշահավետ սկզբունքների հիման վրա, բայց նույնիսկ այդ պայմաններում մրցակցությունը մնում է մրցակցություն։

Իրադարձությունների նման դինամիկան հատկապես մեզ համար կունենա ճակատագրական նշանակություն, քանի որ բնական է նաև, որ նման բլոկի ներսում ևս պետք է լինեն բաժանարար գծեր, որը մենք չենք որոշելու, այլ՝ բլոկի ներսի ուժային բալանսը։

Չնայած իր ծայրահեղ բարդությանը, նման բլոկի կառուցումը, համարյա թե այլընտրանքի իսպառ բացակայության պայմաններում, թվում է հավանական։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 11614

Մեկնաբանություններ